Օրվա քաղաքական հումորը Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից.
«Ոստիկանը կանգնեցնում է վարորդին և առաջարկում աջ քաշել մեքենան ու կանգնել.
-Ընչի՞, ի՞նչ եմ արել:
-Ճանապարհը փակ ա, պապն ա գալիս:
-Է հա, էլ ինչի՞ եք իրար խառնվել, ծեր մարդ ա, գալիս ա թող գա իրա հմար:
-Չիդեմ, ապեր, ասել են մեքենա չթողնեք անցնի:
-Ընչի, ու՞մ պապն ա որ:
-Ապե, ասում են Հռոմի պապն ա: Տելեվիզրով են ասել:
-Հռոմն ո՞վ ա, դեպուտատ ա՞:
-Չիդեմ, ապե, բայց Հայաստանից չի: Հալբաթ մեծ մարդ կըլնի, որ իրա պապի հմար ճամփեքը փակել են: Հայաստանից գնացած կըլնի, դե հարուստ մարդ կըլնի, էլի, հարստացած կըլնի: Կարող ա ինքն էլ ա գալիս:
-Ով ունեն Հայաստանում որ: Էրեխա ունե՞ն Հայաստանում:
-Կունենա հալբաթ, թոռ, ծոռ...Հին մարդ ա, էնքան հին ա, որ Հայաստանում վաղուց իրա անունով գյուղ կա, Հոռոմ գյուղը գիդե՞ս: Գիդե՞ս, չէ, ապե, էն հոռոմները, որ ասում են, դրանց ազգից կըլնեն, աթադան-պապադան հոռոմ են:
-Հըմի դրանք գործ ունե՞ն Հայաստանում, կազինո, բենզակալոնկա, խանութ...
-Կունենա, բա ո՞նց, Էնքան ունեն, որ ճամփեքը փակել են, սաղ էս մեր դեպուտատներն էլ գնում են իրան դիմավորեն: Կաթողիկոսով, բանով:
-Կաթողիկո՞սն ընչի ա գնում դիմավորի:
-Ապե, ես չգիդեմ, դե ծեր մարդ ա, կարող ա ինքն ա ուզել: Թոռը՝ Հռոմը էնքան ուժ ունի, որ կարգադրել ա:
-Հոռոմ ա՞ գնալու:
-Կարող ա, ապե, իրանց գյուղն ա, կարող ա գնա: Հըմի նաղդը դու ստե կանգնի, սպասի, ճամփեքը փակ են:
-Էն Սեֆիլյանի՞ն ընչի ձերբակալեցին: Կարո՞ղ ա Հռոմն ա կարգադրել:
-Արա, ընչի՞ ես քեզ չվերաբերվող բաներ ասում, քաղաքական ե՞ս:
-Չէ, չէ, ապեր, մտքովս անցավ, որ կարո՞ղ ա էդ պապին դուր չի էկել: Կամ թեկուզ թոռանը: Թե չէ ախր ուրիշ պատճառ չկա»: