Էմմա Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայկ Հովակիմյանի կազմակերպմամբ, շորթմամբ գույք հափշտակելու դիտավորությամբ բջջային հեռախոսի միջոցով տեսագրել է իր ընկերուհի՝ ոմն Ալլայի և իր ծանոթ Ալեքսանդր Գրիգորյանի միջև տեղի ունեցած սեռական ակտը, այնուհետև նույն օրը հեռախոսազանգի միջոցով այդ մասին հայտնել է Ալեքսանդր Գրիգորյանին և պահանջել 600 ԱՄՆ դոլար գումար` սպառնալով չվճարելու դեպքում նշված տեսագրությունը տարածել: Հայկ Հովակիմյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Էմմա Շահինյանից տեղեկանալով, որ իրենց ընդհանուր ծանոթ Ալեքսանդր Գրիգորյանը հակում ունի ոչ բնական սեռական հարաբերություններ ունենալուն, շորթմամբ Ալեքսանդր Գրիգորյանից գույք հափշտակյելու դիտավորությամբ, Էմմա Շահինյանին հրահանգել է Ալեքսանդր Գրիգորյանի հետ ունենալ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն, այն տեսանկարահանել և դրա հրապարակման սպառնալիքով Ալեքսանդր Գրիգորյանից գումար պահանջել և տալ իրեն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: