Ռուսական ELLE-ն ներկայացրել է Ռիո 2016-ի ամենաառնական ըմբիշների հնգյակը: Ցանկում ներառվել է նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նրա մասին նշել են, որ Արթուրի հաջողությունները սկսվել էին դեռևս Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիադայից, որտեղ նա բրոնզե մեդալակիր էր դարձել: ELLE-ն հավելել է, որ Արթուրը Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, ով 21-րդ դարում ոսկի մեդալի է արժանացել: