▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիտար խցում կալանավորները քնում էին «սմենով». Սուրենյանցը՝ ՔԿՀ-ի մասին

Անմեղ մեղավորները...
Կարճատեւ ներկայությունս Սովետաշենի բանտում ի ցույց դրեց երեք խնդրի առկայություն: Այդ խնդիրները նոր չեն, սակայն այսօր ավելի ցցուն դրսեւորում ունեն:
Առաջին, այս ՔԿՀ-ն գերծանրաբեռնված է: Ահավասիկ, ես գտնվում էի էլիտար համբավ ունեցող մի խցում, որը նախատեսված էր առավելագույնը 12 մարդու համար, սակայն «հյուրընկալել» էր 14-ին, այսինքն՝ կալանավորները քնում էին «սմենով»: Հետեվաբար, կրկնվող համաներումների գլխավոր նպատակը՝ հենց ՔԿՀ-ների «բեռնաթափումն» է՝ ոչ թե բարեփոխումների, այլ՝ այսպիսի միջոցառումների տեսքով:
Երկրորդ, իմ խցի կալանավորների միայն կեսի մոտ կար կրիմինալ հակում, հետեւաբար՝ մնացածի նախնական կալանքը խիստ վիճահարույց էր:
Այս երկու պրոբլեմները խոսում են մեր քրեադատավարական համակարգի անկատարության մասին, որի «առաքելությունը», ցավոք, մարդկանց հանցագործ դարձնելն է:
Երրորդ, ՔԿՀ-ներում ոչ թե պետության իշխանություն է, այլ՝ տիրապետող են գողական կանոնները: Այս հանգամանքն առավելապես թելադրված է ոչ թե այն հանգամանքով, որ հանցագործ աշխարհն է շատ կենսունակ, այլ նրանով, որ մարդիկ, այդ թվում՝ կալանավորները, հանդիպելով քննիչների, դատավորների ապօրինություններին՝ հակված են վստահություն փնտրել պետական կառույցներից դուրս:

Սուրեն Սուրենյանց

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее