Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դեռ զինվորների խտացրած կաթի վաճառքից չհանդարտված, հիմա էլ սա: Եթե հենց հիմա աչքիս առաջ չլիներ, կարող է կասկածեի, որ նկարն իսկական է... էս անգամ հենց ԵՍ եմ նկարել, ներկա պահին տանը դրված է: Վաճառում են ոչ թե խանութում, այլ <<ձեռքի վրա>> եղանակով: Ֆիրմայի մասին ինտերնետում գտա միայն այն, որ ինչ-որ պահի 4 աշխատողների թույլ չեն տվել ներկայանալ գործի հիվանդության պատճառով, ուրիշ ոչ մի լուրջ ինֆորմացիա. ոչ պաշտոնական կայք, ոչ էլ... ասեմ ավելին, արտադրման ամսաթիվ ու պահպանման ամսաթիվ նույնպես չկա... բայց ամենակրևորը, որ սա էլ ՊՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է և ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ: Այսինքն էլի զինվորի բերանից կտրում են, որ երկու հոգի լավ ապրի՞: Լավ, ի՞նչ անես սրանց... Ես խնդրում եմ իմ լրագրող ընկերներին լրջորեն զբաղվել այս հարցով: