Life.panorama.am-ը ներկայացրել է հայկական շոու բիզնեսում դերասանուհի Էլեն Ասատրյանի երեք ֆավորիտ տղամարդկանց:
Հրաչյա Հարությունյան, Միքայել Արամյան և Հայկո՝ նրանք Էլենի համար առանձնանում են իրենց տաղանդով, հմայքով, իսկ Հ. Հարությունյանն ու Հայկոն՝ նաև իրենց ընտանիքով:
Ստորև ներկայացնում ենք Էլեն Ասատրյանի մեկնաբանությունները՝ իր ֆավորիտ տղամարդկանց մասին:
«Հրաչյա Հարությունյանն ինձ համար բացի հաջողակ մարդ լինելուց, նաև հրաշալի ընտանիքի տղամարդ է: Շատ գովելի է, որ նա այդքան հայտնի ու հանրության կողմից սիրված լինելով՝ նաև օրինակելի հայր ու ամուսին է:
Ես էսթետիկ հաճույք եմ ստանում նրանց ընտանիքին կողքից նայելիս: Թեև գիտակցում եմ, որ չկան իդեալական մարդիկ և իդեալական հարաբերություններ, բայց նա ինձ համար իդեալական տղամարդէ, քանի որ մեր օրերում քիչ են լավ ամուսիններն ու լավ հայրերը: Մեծ սիրով կցանկանայի որպես դերասանուհի որևէ տեսարան խաղալ Հ. Հարությունյանի հետ: Ինչ վերաբերվում է նրա ոճին, վստահ կարող եմ ասել, որ այն, ինչ նա անում է թե հագուստի, թե աքսեսուարների իմաստով, ուղղակի շլացնող է»,- նշեց Էլենը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ մեծ հաճույքով կցանկանար Հրաչյա Հարությունյանի հետ հայտնվել նույն նկարահանման հրապարակում:
«Միքայել Արամյանը ևս իմ ֆավորիտ տղամարդկանց շարքում է: Արտաքնապես նա շատ մոտ է իմ պատկերացումների տղամարդուն: Ինձ շատ է դուր գալիս այն, որ արտերկրում հաջողությունների հասնելով՝ նա չի մոռացել, որ հայ է և երբեմն-երբեմն վերադառնում է Հայաստան, անգամ, եթե չեմ սխալվում, պատրաստվում է նկարահանվել նաև հայկականֆիլմերում:
«Հայկոն ինձ համար օրինակելի մարդ է բոլոր առումներով: Քանի որ ընտանիքի գաղափարին մեծ նշանակություն եմ տալիս, այդ պատճառով Հայկոն իմ ֆավորիտ տղամարդկանց շարքում է: Նա օրինակելի ամուսին ու հայր է, ես նրա և Անահիտի ընտանիքին նայելիս՝ մեծ հաճույք եմ ստանում, և ցանկանում եմ, որ իմ կողակիցն էլ նրա պես թեթև մարդ լինի. Հայկոյի և Անահիտի զույգն ինձ համար իդեալական է: Լինելով 40-անց տղամարդ՝ նա երբեք իր հմայքը չի կորցնում, և իր կնոջ կողքին՝ գնալով երիտասարդանում է: Իսկ երգերի մասին անգամ խոսք չկա, դրանք միշտ հաճույքով եմ լսում, քանի որ Հայկոն իմ ամենասիրելի երգիչներից է»,- հավելեց Էլենը:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Ո՞ւմ և ինչի՞ պատճառով Էլեն Ասատրյանն ու նրա սիրելին բաժանվեցին. դերասանուհին անկեղծանում է առաջին անգամ