Tert.am-ը գրում է.
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի օրերից՝ #ElectricYerevan-ից անցել է ուղիղ մեկ տարի: Այդ օրերին Բաղրամյան պողոտայում հայտնի խոսքերի, պաստառների և լուսանկարների պակաս չկար, դրանցից մեկի հերոսուհին էլ ՀՀ քաղաքացի Հելենա Մելքոնյանն էր:
Դեպքերից մեկ տարի անց կայքը զրուցել է նրա հետ. Հելենա Մելքոնյանի խոսքով՝ ի տարբերություն քաղաքական կյանքի, անձնական կյանքում փոփոխություններ կան:
Ըստ նրա՝ Բաղրամյան պողոտան պայքարի ձև էր և խնդրի լուծման տարբերակ, սակայն Բաղրամյան պողոտայում պայքարն արդյունավետ չէր։
«Արդյունքի հասնելու հարցում մեզ խանգարեց իրար չհասկանալը, պառակտումը, սադրանքներին տրվելը։ Մի խումբ մարդիկ համարեցին, որ իրենք են որոշում ընդունողը, և դրանք այն հիմնական խնդիրներն են, որ քաղաքացիական պայքարների ժամանակ գլուխ են բարձրացնում` ջուրը լցնելով հսկայական աշխատանքը»,-ասաց Մելքոնյանը:
Բաղրամյան պողոտայում արված լուսանկարի հերոսուհին տեղեկացրեց, որ Բաղրամյանի դեպքերի 1-ամյակի նախաշեմին ամուսնացել է այդ նույն լուսանկարում պատկերված երիտասարդի՝ Հայկ Աբելյանի հետ. «Ես ու ամուսինս Բաղրամյան պողոտայում չենք հանդիպել, մենք տևական ժամանակ է՝ միասին ենք: Մեր բախտը բերել է այնքանով, որ մեր քաղաքական հայացքները բավականին համընկնում են, և դա ամենակարևոր հարցերից մեկն է: Միասին ենք գնացել գրեթե բոլոր ակցիաներին, այդ օրերին էլ միասին էինք, իսկ հայտնի լուսանկարն արվել է այն պահին, երբ Դավիթը եկել էր Բաղրամյան պողոտա, և մենք բարևում էինք: Սակայն այդ լուսանկարը մեծ աղմուկ բարձրացրեց՝ իբր մենք ստում ենք և այլն»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում