Էլ ի՞նչ ունի «ասուլիսելու» Նիկոլը․ Փաշինյանի ասուլիսն՝ ուղիղ միացմամբ․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։
***
***
***
***
***
Ասուլիսի ժամանմակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջին․ «Հոգևորականների կողմից առաջ է քաշվում պահանջ, որ կասեցվի այս գործընթացը, այսինքն կասեցվի՞ ՀՀ անվտանգության երաշխիքների և ՀՀ ինքիշխանության ձևավորման գործընթացը։ Ընդունենք ասում եմ՝ լավ, որ ասում եք՝ էսօրվանից կասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո, լինելու է մի պարզ բան, սկսվելու է պատերազմ։ Ովքեր պահանջում են սահմանազատումը դադարեցնել, նաև արտաքին ուժերի աջակցությամբ, ամեն ինչ կանեն, որ պատերազմ լինի, արդյունքում ՀՀ նոր տարածքներ օկուպացվեն և դա օգտագործեն քաղաքական փոփոխություններ անելու համար»,- հայտարարեց նա: *** |
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բագրատ Սրբազանը ընդամենը մի քանի օրում կարողացավ հասարակական այնպիսի տրամադրություններ գեներացնել, որ Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել, որպեսզի փորձի դիմացն առնի։ Ակնհայտ է, որ իշխանական քարոզչամեքենան չի կարողանում շարժմանը դիմադրել, ստիպված Նիկոլն է իրա վրա վերցնում այդ պրոցեսը։ |