«Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Զգում եք, արդեն Ալիեւին պատասխանող էլ չկա, էլ Բաքվում թեյ չեն ուզում խմել մեր գեներալները։ Պապանձվել են տղերքը, խոսելու հրաման չունեն։ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները Ալիեւին պետք է զգուշացնեն, որ ցանկացած գործողության դեպքում, իր երկիրն ունենալու է եւս 2 մլն նոր փախստական։ Իսկ 20 տոկոսը դառնալու է 40 տոկոս։ Եւ սա պետք է անընդհատ ասվի, հիշեցվի, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ռուսների եւ թուրքերի հետ սկսած այս արկածախնդրությունը։ Իսկ Հայաստանը այս փուլում պետք է հրաժարվի բանակցությունների սեղանին նստելուց»։