Սրբազան պայքարի մասնակիցները Դավիթ Բեկ գյուղում են, հանդիպում են բնակիչների հետ։ Խոսելով Տավուշում ստեղծված իրավիճակի ու դրա շղթայական շարունակության մասին՝ Բագրատ Սրբազանը հիշեց վարչապետի խոսքերը․ «Մարդն ասում էր՝ ձեռքս կկտրեմ, բայց․․․ Հիմա հա նայում եմ էկրանով՝ ձեռքը կտրա՞ծ է, թե՞ չէ, պարզվում է՝ չէ․․․․ Ադրբեջանի հարկադրանքի տակ խնդիրները խորանալու են»,- ասաց նա։
Դիտեք նաև՝
***
***
«Սա չարիքի դեմ պայքար է, չարիք, որը դժբախություն է բերում ու սուտ ծնում»,- Դավիթ Բեկ գյուղում, լրագրողների հետ զրույցում, ասել է Բագրատ Սրբազանը։ «Էսօր Ներքին Հանդում ենք եղել, էդ նույն գյուղացիներին կամ ուրիշներին, ցանկապատ է չէ՞ ներկայացվել, որ դրված է Ոսկեպարում։ Արդեն գյուղացիք գիտեին, որ գնացել, նայել ենք, չենք գտել ու իրենք էին մեզ ասում, որ սուտ է խոսել։ Ինչպե՞ս կարող է ստախոսը լինել երկրի ղեկավար, ի՞նչը կարող է կառավարել, ինչպե՞ս»,- նշել է նա։ *** |
Դավիթ Բեկի բնակիչներն իրենց մտահոգություններն էին բարձրաձայնում Սրբազանի հետ հանդիպման ժամանակ։ Կանանցից մեկն ասաց․ «Խոստացել էին նենց անել, որ ժողովրդի պահանջները բավարարեն,․ թող բերեն, բավարարեն։ Խաբելով մարդկանց հասցրել են էս աստիճանին։ Կտանես, կներկայացնես Նիկոլին»։ Սրբազանն արձագանքեց․ «Ե՞ս»։ Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հանդիպել էր Ներքին Հանդի բնակիչների հետ։ |
***
«Մեր գյուղերը պետք է կարգավիճակ ունենանք, Դավիթ Բեկ գյուղն օրինակ, պետք է ունենա հերոս գյուղի կարգավիճակ, որը ենթադրում է լիքը առավելություններ՝ սկսած ուսումնական կյանքից մինչև առողջապահություն, ապրանքի սպառում և այլն։ Ուզենք, չուզենք, մեր կյանքի առաջնայնությունը սահմանապահ գյուղերն են»,- Դավիթ Բեկ գյուղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է ստանձնի սահմանապահ գյուղերի բնակիչներին գնահատելու պարտավորություն։ *** |
«Մեր զինվորները, օրինակ Վարդենիսում, շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց Պաշտպանության նախարարը երկու, երեք տուն տունի։ Երբ քո ենթակայության ներքո, սահմանը պահող զինվորը չունի կացարան, ու դու՝ որպես նախարար, 4 տարում ունես տներ, որ ժամանակին ոչ մի բան չունեիր, դա նորմալ չէ»,- Դավիթ Բեկ գյուղում, արձագանքելով բնակիչների մտահոգություններին, ասաց Բագրատ Սրբազանը։ Նա խոսել է նաև սահմանապահ գյուղերի բնակիչներին գնահատելու անհրաժեշտության մասին։ Դիտեք նաև՝ *** *** *** |