▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցի գնալը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը. հետազոտություն

Health.tert.am-ը, հղում անելով mirror.co.uk-ին, գրում է. Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ եկեղեցի գնալը և ծիսակարգերին մասնակցելը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը և նպաստում երկարակեցությանը:

Պարբերականի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հատկապես կանայք, ովքեր մասնակցել են եկեղեցական ծիսակարգերի շաբաթը մեկ անգամից ավել, 21 տոկոս ավելի քիչ հավանական է, որ կմահանան քաղցկեղից, համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն այցելել եկեղեցի:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբան Թայլեր Վանդերուիլի կատարած ուսումնասիրության համաձայն՝ 1992-2012թթ հարցումները հաստատել են, որ  եկեղեցի գնալը և ծիսակարգերին մասնակցելը նպաստում է երկարակեցությանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ եկեղեցական ծիսակարգերը նպաստում են սոցիալական աջակցությանը, նվազեցնում են դեպրեսիան և օգնում են մարդկանց ավելի դրականորեն տրամադրվել կյանքին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее