▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում 21-ամյա երիտասարդը մեքենայում 5-6 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ

Armlur.am-ը գրում է.

Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ` 21 տարին լրացած, Անդրանիկ Գրիգորյանը աշխատելիս է եղել որպես անհատ տաքսու վարորդ: Նա աշխատանքին զուգահեռ զբաղվել է նաև հողագործությամբ: 2015 թվականի գարնանը հողագործական աշխատանքներ է կատարել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի դաշտերում` որտեղ իր հետ աշխատելիս է եղել նաև Էջմիածին քաղաքի բնակիչ Մարիամ Հարությունյանը, ով այդ աշխատանքների ընթացքում, հողագործական աշխատանքներ կատարելու նպատակով իր հետ աշխատավայր է բերել նաև դստերը` անչափահաս 2001թ. մայիսի 25-ին ծնված, քրեական գործով տուժող Ալինա Հարությունյանին: Այդ ժամանակ էլ ծանոթացել է վերջինիս հետ և նրանց միջև փոխադարձ համակրանք է ձևավորվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Ալինա Հարությունյանի հետ հերթական հանդիպման ժամանակ, 2015 թվականի աշնանը, չպարզված օրը, Ա. Գրիգորյանն առաջարկել է անչափահաս Ա. Հարությունյանին սեռական հարաբերություն ունենալ։ Աղջիկը հայտնել է, որ կույս է և փոխադարձ համաձայնությամբ, Ա. Գրիգորյանը հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած Ալինա Հարությունյանի հետ։ Այնուհետև, Ա. Հարությունյանի հետ մոտ 5-6 անգամ սեռական հարաբերություն է ունեցել տարբեր օրերի և տարբեր տեղերում: Իրենց միջև սեռական հարաբերություն է տեղի ունեցել փոխադարձ համաձայնությամբ և ինքը տեղյակ է եղել, որ Ա. Հարությունյանը 14 տարեկան է, դրա մասին տեղեկացել է վերջինիցս իրենց ծանոթության առաջին օրը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее