▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածին է ժամանել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը

Հունիսի սկզբին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ հայտնելով, թե «վշտացած է Բունդեսթագում բանաձևի ընդունման կապակցությամբ», և Թուրքիայի հայ համայնքի անունից ափսոսանք հայտնելով գերմանացի օրենսդիրների որոշման համար:

Այսօր Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարճատև այցով ժամանել է Հայաստան։ Նա իր այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի վանատանը և հանդիպելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը։ «Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան։ Ինչպես բազում այլ եկեղեցակններ, ինքն էլ ժամանել է Էջմիածին։ Մասնավոր ոչ մի նպատակ այցը չի հետապնդում»,-ասաց քահանա Մելիքյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն ասաց, որ ինչպես  Արամ Սրբազանը, այնպես էլ  Մայր Աթոռը, ժամանակին ներկայացրել են, թե որոնք են եղել իր այդ նամակի  պատճառները:

Տեր Վահրամի խոսքերով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է Մայր աթոռի համար մնալ հայ եկեղեցու սպասավոր:

Լուսանկարը՝

Դավիթ Գալստյանի/Asekose.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее