«Էսքան տղաներ վահաններով կանգնել են այս շենքի մոտ, որ ո՞ւմ պաշտպանեն, ումի՞ց պաշտպանեն: Այն ժողովրդից, որի գոնե մի մասը իրե՞ն է ընտրել: Ո̀՞վ պիտի այդ շենքի կողքով անցնի: Լավ, էդքան վախկոտ կլինի՞ մարդ»,- Հանրապետության հրապարակից դիմելով Փաշինյանին` ասաց Բագրատ Սրբազանը: ***
*** |
|
Հանրահավաքի ժամանակ դիմելով ուսանողներին ու երիտասարդներին, Բագրատ Սրբազանն ասաց. «Լսեցի` այսօր ինձնից նեղացել եք: Ասեմ` ինչու եք նեղացել: Տոխնոլոգ էլ չեմ: Այսօր մեր բուհական ամբողջ շրջանն այցելել եմ, մեծ թվով երիտասարդություն-ուսանողներ են միացել: Երբ նրանք եկան հրապարակ, ես ուղարկեցի հանգստանալու, որ երեկոյան գան: Բայց պարզվում է` նեղացել են, ասում են` ինչո՞ւ չեն ուղարկել գործողություններ անելու: Այ այսպիսին են մեր երիտասարդները: Անելու ենք, մի կասկածեք, շատ շուտով: Ձեր մկանները լարեք»: |
***
«Նայե՛ք, ժողովո՛ւրդ, պարզ նայե՛ք, մեր տղաներն այնտեղ կանգնած են` վահաններով: Իսկապես` վահաններով: Ի՞նչ են անում այնտեղ: Ինչո՞ւ են վահաններով կանգնած: Սա էլ է սուտ: Նույնիսկ ամենապարզ արտահայտություններն են սուտ: Ինչու են վահաններով կանգնած, որ ի՞նչ անեն: Ումի՞ց ինչ են պաշտպանում: