▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդքան փող չունեմ». ում է հրավիրելու իր 50-ամյակին Առաքել Մովսիսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի 50-ամյակը, սակայն ծննդյան տոնակատարությունը կկայանա օգոստոսի 21-ին՝ «Օջախ» ռեստորանում: Թեպետ տեղեկություններ կան, որ հյուրերի ցանկում են պատգամավորներ եւ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, Շմայսը մեր լրագրողին ասել է, որ ինքն իր ընկերներով է ծնունդը նշելու, առանձնահատուկ չի նշելու։

«Որ նշեմ, շուտ կմեռնեմ»,- իբր հումոր է արել նա։ Հայտնի աստղիկների էլ չի հրավիրելու. «Էդքան փող չունեմ»։ Սերժ Սարգսյանն էլ ներկա չի գտնվի, նա դեռ Ռիո դե Ժանեյրոյում է՝ այժմ արդեն «արձակուրդի» շրջանակներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее