Տաթևիկ Աղայան- Կիմա, բարև Ձեզ, ես Հանրային հեռուստաընկերության լրագրող եմ, Ազատ գոտի հաղորդաշարի շրջանակում քննարկում ենք ուզում կազմակերպել մանկական գեղեցկության մրցույթների վերաբերյալ: Ձեր գրած հոդվածներից մեկում Դուք անդրադարձել էիք դրանց`Հայ-Արտի հետ կապված: Ուզում էի ճշտել Ձեր դիրքորոշումը դրանց վերաբերյալ և հրավիրել տաղավար քննարկմանը մասնակցելու: Շնորհակալություն
Այսօր այսպիսի բովանդակությամբ նամակ եմ ստացել: Եվ չեմ պատասխանելու՝ թեպետ ինձ անծանոթ այս լրագրողի դեմ ոչինչ չունեմ:
Հանրային հեռուստաընկերությունում եթե իսկապես ազատ գոտի կա, ապա խնամիների վեճ ու կռվի, եւ կամ՝ հարսի ուշ արթնանալու, օժիտի, կուսության, թամադայի «խնդիրների» ու նմանատիպ տխմար թեմաներին անդրադառնալու արանքում կարող էին մի հաղորդում էլ նվիրել ՖԲ-ում գրառումներ կատարելու համար աշխատանքից ազատելու թեմային...Չե՛ն անդրադարձել..
Ուրեմն, ինձ մնում է ասել՝ էդ «ազատ գոտին» հագցրեք ձեր պարանոցին ու կախվեք....
Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը