▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դրայվ»-ի սիրահար Կարեն Կարապետյանի քարոզչության պատասխանատուն

ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը սկսել է ընտրել ոչ միայն իր կառավարության անդամներին ու  նրանց թեկնածությունները քննարկել Սերժ Սարգսյանի հետ, այլև մտածել իր  քարոզչության պատասխանատուների մասին: 

Հայտնի է, որ  «դրայվի» սիրահար Կարեն Կարապետյանի կողքին, լրատվության համակարգման առումով, միշտ եղել է Շուշան Սարդարյանը, ով Երևանի քաղաքապետի պաշտոնից իր ղեկավարի հրաժարականից հետո կարճ ժամանակ եղավ նաև Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղարը, ապա վերադարձավ Հայռուսգազարդ, որտեղից էլ եկել էր քաղաքապետարան: 

Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի աշխատանքից ազատվելուց հետո՝ կառավարության լրատվության պատասխանատուն, ըստ ասեկոսեների, կլինի հենց Շուշան Սարդարյանը: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել. ըստ նախատեսված կարգի, Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее