▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամատիկ ճակատագրով լռակյաց նկարիչը մեր օգնության կարիքն ունի

 

 

Հուլիսի կեսին ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ արցախյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ Վահրամ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը:

Պատերազմի տարիներին Վահրամը վիրավորվում  և կորցնում է աջ ձեռքի օգտագործման հնարավորությունը, նկարիչը ծանր է տանում այն փաստը, որ այլևս չի կարող ստեղծագործել և  ունենում է ծանր հոգեկան ապրումներ: Պետությունը Վայքում նրան հանրակացարանում սենյակ է տրամադրում, որը պետք է կիսեր գյումրեցի մի երաժշտի հետ: Գյումրեցի երիտասարդը անընդհատ հալածանքի է ենթարկում Վահրամին և նրա մոտ առաջ է գալիս հոգեաշխարհի ալեկոծում՝  նա դադարում է խոսել և շփվել արտաքին աշխարհի հետ: Միայն նկարում է և իր բոլոր հույզերը հանձնում կտավներին:

Կատարվեց նրա կյանքի ամենաբաղձալի երազանքը՝ տեղի ունեցավ անհատական ցուվցահանդեսը, սակայն այս բարի ու տաղանդավոր մարդը ոչ առողջություն ունի, ոչ տուն , ոչ արվեստանոց, նորմալ ստեղծագործելու համար և կտավները պահպանելու համար: Ապրում է կիսախավար նկուղում և կտավները բաժին են դառնում առնետների: Նա գտնվում է հարազատների խնամակալության տակ: Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում Վահրամը լուռ էր, նրա փոխարեն խոսում էին կտավները՝ լցված բարության շնչով և մելամաղձոտ հնչյուններով: Այդ օրը նրան Մշակույթի նախարարության կողմից շնորհվեց պատվոգիր և ոսկե շքանշան:

Սիրելի հայրենակիցներ, եկե՛ք համախմբվենք և հնարավորություն ընձեռենք մեր տաղանդավոր հայրենակցին ստանալու բուժում, բնակելի տարածք, որտեղ նա կկարողանա և ապրել,և ստեղծագործել և այդ արվեստի հրաշալիքները պահպանել: Այսօր ժամանակն է մենք օգնենք մարդուն, ով վայրկյան անգամ չի վարանել իր կյանքը տալու մեր վաղվա օրվան: Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկում Վահրամի քույրիկի՝ Ալվարդ Միքայելյանի անունով բացված են հաշվեհամարներ՝

220441810078002 ԵՎՐՈ           
220441810276958 ՌԴ ռուբլի
220441813650001 ԱՄՆ դոլար
220441817248000 ՀՀ դրամ
SWIFT: AGCAAM22

Ալվարդի հեռախոսահամարն է՝ +37477 969 092:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее