▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրա համար հարկավոր է երկու հասարակ բան

Հայ քաղաքական միտքը չպետք է բթանա միայն ռուսական կայսրության ստրկական պայմանագիրը մերժելու վրա, ու մոռանա մնացյալ սպառնալիքները դրա հոգեբանական ճնշման տակ: ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագիրը ոչ պակաս ստրկական է: Դրանից բազմապատիկ լավը կնքնվել ու զարգացվել է Թուրքիայի հետ, բայց արդյունքում ծառայել է մեկ նպատակի, Թուրքիան, իր ռազմական և անվտանգության ցանցի հետ միասին ու ամերիկյան ուժեղ վերահսկողությամբ, հեռու պահել ԵՄ-ից: Այն ինչ մեզ առաջարկվում է, կրկնօրինակն է Լիբիայի հետ պայմանագրի: Այդպիսի պայմաններում ներկա չեկիստական խունթան մի քանի միլյոն տարեկան կաշառք է ստանում, որ կասեցնի հայերի ամեն տեսակի կապերը Եվրոպայի հետ, առանց եվրոպական բյուջեն ծանրաբեռներլու այլևս: Մեկ ընտանիք հայ արտաքսելը ներկայումս նստում է 20-100 000 եվրո հարկատուի վրա: ԵՄ կգնան կգան միայն չեկիստ խուժանը առանց սահմանափակումների, բիզնեսմենների, սպորտսմեների, հոգևորական-գիտնական-արվեստագետների, իշխանությունների ու նրանց ընտանիքների անդամների, սիրուհիների, սիրեկանների ու շոֆերների անվան տակ, մեկ էլ իրենց ուսանող լակոտ-լուկուտը, ինչպես բոլոր նախկին, սովետական, լավագույն տարիներին: ԵՄ-ին դա ավելի հեշտ է վերահսկել, որովհետև կասկածել այլևս ոչ մեկին պետք չի լինի. բոլորն են վերահսկվելու: Միայն նրանք, ովքեր ամեն կերպ ցանկանում են Սերժ Սագսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու լևոն իրեն տեր ներկայացնող պետրոսյանին սպանել հենց այնպես ինչպես սպանեցին Քադաֆիին, կարող են համաձայնել նման ստորացուցիչ պայմանագրի: Նրանք ովքեր դա չեն ուզում, այլ ազատ, անկախ ու միացալ հայրենիք, անմիջապես, մեկ ակնթարթում կարող են ինքորոշվել, մերժել միաժամանակ երկու պայմանագիրն էլ, հռչակել համաշխարհային հայության իրավահավասար քաղաքացիությունը, ու դրանից հետո 2-6 ամսվա թղթաբանության գործ է հարկավոր անել ԵՄ-ի քաղաքացի 500 - 600 000 Հայաստանի նաև Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի Հայաստանը հատուկ որոշմամբ ու լիակատար անդամությամբ դառնա Եվրոպական Միության անդամ: Դրա համար հարկավոր է երկու հասարակ բան. խզել բոլոր ռազմական կապերը Ռուսաստանի հետ, ամբողջությամբ արմատախիլ անել ԿԳԲ-ն:

Վահե Ավետյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее