Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Գեւորգյանը:
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար. Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։ Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»: