▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու ստում ես, Վարդապետյան Աննա»․ Սևազգեստ մայրը՝ դատախազին

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը։ Նրանք պահանջում էին իրենց որդիների մահվան հանգամանքների արդար քննություն։ Խոսքը 17 տարվա վաղեմության գործերի մասին է։

«Մենք անձամբ այսօր գործ ունենք Նիկոլ Փաշինյանի և Աննա Վարդապետյանի հետ, որովհետև այդ երկուսն են լավ տիրապետում մեր տղաների գործերին, ուսումնասիրել են։ Բայց առ այսօր դատախազն արդեն 1,9 ամիս է՝ մեր գործին ընթացք չի տալիս, նույն էլ Փաշինյանը, ով ասել էր՝ ինչ կլինի՝ եկեք ինձ մոտ։ Հիմա ոչ ընդունում է, ոչ մեր հարցին պատասխան է տալիս։ Հիմա ուզում ենք ինքը տեսնի, որ Աննա Վարդապետյանը ստախոս է»,-ասաց մայրերից մեկը։

«Վարդապետյանին ուզում ենք ասել, որ դուք ստախոս եք, ԱԺ-ում զեկույցի ժամանակ հայտարարում եք, որ այս 5 քրեական գորոծով նախկիններից չկան աշխատողներ։ Դու ստում ես, Վարդապետյան Աննա։ Արշակ Մարտիրոսյանը և Գուրգեն Հակոբյանը աշխատում են Զինվորական դատախազությունում և բարձր պաշտոններին են»,-ասաց մայրերից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее