▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դորիանսին ազգս անշուք ճանապարհեց, ազգս շատ խառն էր քաղաքականությամբ

Մեր ժողովուրդն արդեն Շվեդիայում է, ու տժժում է: Դորիանսին ազգս մի տեսակ անշուք ճանապարհեց, մի տեսակ շատ խառն էր ազգս քաքաքականությամբ: Էս վերջին բառը մեր դեպքում միշտ չակերտներով պետք է հասկանալ: Մի տեսակ շատ հատուկ կարգավիճակ ու նշանակություն ունի էդ անտեր «քաղաքականություն» ասվածը: Ամեն տեղ է, նույնիսկ որտեղ երբեք չպիտի հայտնվեր: Նույնիսկ մանկապարտեզի երեխայի «անհոգ մանկության» մեջ էլ կա: Ու ամենասարսափելին, որ ֆիզիկայի կանոնի պես, ուր մտնում է` գրավում, զուգահեռ դուրս է մղում լիքը շատ կարեվոր ու կենսական նշանակություն ունեցող բաներ: Մի տեսակ որբերի պես գնացին մեր եվրատեսիլականները. Հ1-ում փոփոխություններ են, նե դա եվրատեսիլա, քաղաքապետի ընտրություններ էին, էլի նե դա եվրատեսիլա, ոստիկանությունը կլաններ թե կլոններ է բացահայտում ու պատժում, հետևաբար նե դա եվրատեսիլա: Իսկ ազերիները, ասում են, կարգին պատրաստվել են հայերի դեմ, նույնիսկ տարատեսակ սադրանքների ու սև փիարի ռազմավարական պլաններ ունեն մշակած ու ֆինանսավորված: Գոռ քեզ տեսնեմ, դժվարության ու անտարբերության պայմաններում, մի տեսակ հակառակ էֆեկտ է երբեմն ստացվում:Ուզում եմ որ հաղթեք, ներքին զգացողություն ունեմ, որ հաղթելու եք, մայիս ամիսն է, մայիսին հայերը հաղթում են տղաներ, գիտեմ որ կհաղթեք: :) 

 Արինա Մանթաշովայի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее