▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոնալդ Թրամփի՝ 100 մլն դոլար արժողությամբ փենթհաուսի լուսանկարները

 

Տունը, որը կառուցել է Թրամփը

Նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո որոշեցինք թեկուզ աչքի ծայրով նայել հաջողակ բիզնեսմենի և քաղաքական գործչի ճոխ կյանքին:

Եվ այսպես, հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամփն իր գեղեցկուհի կնոջ՝ Մելանիայի և որդու՝ Բերոնի հետ ապրում է եռահարկ փենտհաուսում, որը գտնվում է Նյու Յորքի Թրամփ-թաուեր շենքում: Դե դուք արդեն հասկացաք, ապրում են շենքում, որը կրում է նրա անունը: 

Բնակարանի ինտերիերի հեղինակը Անջելո Դոնգիան է, ով հայտնի է դիզայնի աշխարհում որպես «բազմոցների աշխարհի Սեն Լորան»: Ըստ գաղափարի, ինտերիերը պետք է համապատասխաներ «Լյուդովիկոս 14-րդի» ոճին: 

ԱՄՆ նոր նախագահը սիրում է ոսկի: Իսկապես շատ է սիրում ոսկի: 

Փենթհաուսում պրակտիկորեն ամեն ինչ՝ սկսած սպասքից մինչև ջահերը, պատրաստված են ոսկուց ( 24 կարատանոց): Հատակը, պատերը և առաստաղը մարմարից են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը` 168.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее