Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որպես եզրափակիչ խոսք.
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց մոտեցմանը, ովքեր համաձայն չեն ներկայիս իշխանության կառավարման ինչ-որ քայլերի հետ:
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով կանգնած են նախկին իշխանության կողքին:
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ում երկրի բարգավաճման պատկերացումները չեն համընկնում ներկայիս կառավարության պատկերացումների հետ:
Ես բացարձակապես չեմ ձգտում իմ կարծիքը և պատկերացումները փաթաթել մեկի վզին:
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն:
Ես բացարձակապես չեմ հայհոյում այդ մարդկանց:
Ավելին,ասեմ ես ունեմ էդպիսի պատկերացումների տեր, ընկերներ: Եվ ես առողջ և հարգանքով եմ մոտենում ցանկացած ԱՅԼ ԿԱՐԾԻՔի, եթե դա Հայ ազգի կյանքի համար կործանարար չէ: Ես շատ ադեկվատ եմ վերաբերվում, որ կլինեն մարդիկ, ովքեր իսկապես կարծում են, որ իրենց պատկերացումներն ավելի ճիշտ են, քան ինչ հիմա տեղի է ունենում:
ԵՍ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴԵՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈւԹՅԱՆԸ Եվ ՈւԶՈւՄ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵՆ Ի ՀԱԿԱՌԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ:
Եվ չեմ կարողանում հասկանալ, իսկապես դժվար է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ, դա հանաք-մասխարա չէ:)
Այսքանը ....»: