▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիշովկա» ժողովրդի «դիշովկա» իշխանությունն է...Սերգեյ Դանիելյան

168.am-ը «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից զենքերը վայր դնելու, իշխանություններին հանձնվելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ: 

Հատված այս զրույցից. 

 

– Իսկ հիմա ի՞նչ է լինելու. մարդիկ կվերադառնան իրենց առօրյային, ու ամեն ինչ կմոռացվի՞, թե՞ ինչ-որ բան փոխվեց ամեն դեպքում:

– Երբեք ոչինչ չի մոռացվում, Հոկտեմբերի 27-ն էլ չի մոռացվում, հիշում ենք: Բայց պարզ է՝ ժողովուրդը կվերադառնա իր առօրյային, իշխանությունը հետևություններ կանի, բայց չի կարող որևէ բան փոխել, որովհետև, եթե վերացվի կոռուպցիան՝ կվերացվի սիստեմը: Այդպես կշարունակվի, մինչև մի օր չտրաքի, չքանդվի ամեն ինչ: Երկրում տնտեսություն չկա, բոլորը գող-ավազակ են: Ժողովուրդը, ավելի լավ է, թող չհիասթափվի, այլ 10 հազար դրամներով չգնա՝ պառկի իշխանության տակ: Մեծ մասը «դիշովկա» է. ընտրությունների ժամանակ 10 հազար դրամ տեսնում են՝ չոքերը թուլանում է: Նույն այդ «դիշովկա» ժողովրդի «դիշովկա» իշխանությունն է, էլի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее