▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմել եմ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր տեղի համար ներկայացվող մրցույթին. Մարինա Թագակչյան

 

Երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

«Ինչպես և խոստացել էի, քիչ առաջ ներկայացրեցի անհրաժեշտ փաստաթղթերս Հանրային Ռադիոյի տնօրենի թափուր տեղի համար ներկայացվող մրցույթին...Ինչ կարող եմ՞ասել,..իմ ներդրումն այս կառույցում շատ մեծ չէ,բայց բավական կարևոր՝ 19 տարի հարստացնել հայ երգարվեստի շտեմարանը իմ հեղինակած երգերով, որոնք մինչ այժմ պատվիրում են, լսում ու արժևորում և «Ռադիո Հանրային» կոչնակ երգը՝ «Հիմնը», որը կրկին իմ լուրջ ու մնայուն ստեղծագործական կյանքի ձեռքբերումներից եմ համարում...Ավելի մեծ չէ,քանի որ իմ կոմպիտենցիայի տակ ինչ հնարավորություն եղել է դա եմ օգտագործել, ինչն էլ մոտիվացիա է նրա համար, որ հաջողության դեպքում՝ ունենալով որոշակի լծակ, կկարողանամ անել ամենը ինչ, ինչը կարող է անել աշխատասեր, ստեղծագործ, ազնիվ ու վճռական մարդը, ում շատերդ ճանաչում եք,և կարող եք փաստել....Խոատումներ տալ չեմ սիրում.. Իմ ստրատեգիական բանաձաևն է նպատակային ծրագիր, ի գործ և տեսանելի արդյունք..Հեծանիվ չեմ հորինելիւ, փոխարենը հին ավանդույթների ու արժեքների վրա, որոնք մեզնից բանիմացներն ու պրոֆեսիոնալներն են ամրագրել, կառուցելու եմ նրանցից հյուսված, բայց «դարի» պահանջին համապատասխան և մրցունակ շարունակություն..Հարգանքներս..»:

Հիշեցնենք, որ Հանրային Ռադիոյի տնօրենի համար հայտարարված մրցույթին մասնակցում է նաև Տիգրան Հարությունյանը:

Կարդացեք նաև՝  Դիմել եմ Հանրային ռադիոյի տնօրենի համար հայտարարված մրցույթին․ Տիգրան Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее