▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիետա «5 ճաշի գդալ». Նիհարեք 8 կգ՝ ընդամենը 7 օրում

Բավական է ընդամենը քչացնել ուտելիքի չափաբաժինը, որը դուք ուտում եք մեկ ուտելու ընթացքում, և ձեզ մոտ կսկսվի բնական ձևով նիհարելու գործընթացը: Ստամոքսը կփոքրանա և կհասնի նորմալ չափերի, մարսողական գործընթացները կլավանան, և ավելորդ քաշը կհեռանա, առանց որևէ մնացորդի:

Դիետա «5 ճաշի գդալ» Ինչպես պահել այս դիետան

1. Ուտելիքի մեկ չափաբաժինը պետք է լինի 150­200 գրամ կամ 5 ճաշի գդալ:

2. Սննդակարգում չկան խիստ սահմանափակումներ, սակայն առավել լավ արդյունքի համար պետք է ճաշացանկից բացառել թխվածքները, շոկոլադը, քաղցր գազավորված ըմպելիքները:

3. Յուրաքանչյուր սնունդն ընդունելու արանքում պետք է լինի 3 ժամ դադար: «5 ճաշի գդալ» դիետայի օրինակ

Դիետա «5 ճաշի գդալ». Նիհարեք 8 կգ՝ ընդաﬔնը 7 օրում

7:00 – 5 ճաշի գդալ վարսակի փաթիլներ (բրինձ, հնդկաձավար, ցորենի շիլա, մյուսլի, ոսպ): 30 րոպե անց – առանց շաքարի թեյ, սուրճ, կաթով սուրճ կամ կակաո:

10:00 – ցանկացած միրգ, մրգային աղցան, մրգային յոգուրտ:

13:00 – 5 ճաշի գդալ հնդկաձավար (կարտոֆիլի խյուս, բրինձ, բանջարեղենային ռագու, ոլոռով ապուր): Սպիտակուցային ճաշ – 200 գրամ ձուկ կամ 200 գրամ հորթի միս: Կարելի է համադրել մթերքները, օրինակ 3 գդալ հնդկաձավար և 2 կտոր հավի միս:

16:00 – 200 գրամ կեֆիր, կամ վարունգ ու լոլիկ, կամ 5 ճաշի գդալ թարմ աղցան: Կարելի է ուտել նաև ընկույզ և չրեր, կարելի է պատրաստել լավաշով և պինդ պանրով բրդուճ:

19:00 – 5 ճաշի գդալ հնդկաձավար, կամ 200 գրամ ձուկ, կամ մեկ բաժակ կեֆիր, կամ 5 ճաշի գդալ շոգեխաշած բանջարեղեն: Այս դիետայից հետո քաշը նորից չի վերականգնվում, քանի որ ստամոքսի պատերը փոքրանում են և հետևաբար քիչ եք ուզում ուտել:

Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее