Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ «Շանթ»-ի սերիալներից հայտնի երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Օրեր շարունակ 18-ամյա Սեդան վերակենդանացման բաժանմունքում է եղել: Պատճառի վերաբերյալ այս ընթացքում համացանցում ամենատարբեր վարկածներ շրջանառվեցին: Այժմ, բարեբախտաբար, նրա վիճակը լավ է. վերադարձել է բնականոն կյանքի, աշխատում է, սովորում, իսկ BRAVO.am-ի հետ զրույցում առաջին անգամ պատմել է, թե իրականում ինչ էր պատահել իրեն: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Պատճառը
Սովորական սննդային թունավորում էր, որ կարող է լինել յուրաքանչյուրի հետ եւ որից մարդիկ են մահանում: Պարզ չէ՝ ինչից է եղել թունավորումը, քանի որ ես ե՛ւ դրսի անառողջ սնունդ եմ կերել, ե՛ւ պահածոյացված: Իմ կողքի հիվանդասենյակում ամուսիններ էին պառկած, ովքեր պահածոյացված ուտելիքից էին թունավորվել: Ցավոք, ամուսինը մահացավ: Սկզբում սրտխառնոց եմ ունեցել, մայրս հորդորել է բժշկի դիմել, հրաժարվել եմ, բայց տեսնելով, որ վիճակս աստիճանաբար վատանում է, ինքս խնդրեցի:
Հիվանդանոցում հայտնվելուս մասին շատ տարբեր կարծիքներ եմ լսել, որոնք նախ անտանելի վիրավորում էին ինձ, եւ դա այն ժամանակ էր, երբ նոր էի դուրս գրվել եւ ինձ լիովին հանգիստ էր անհրաժեշտ: Խոսակցություններն ուղղակի աբսուրդի էին հասնում. Մարդիկ, հանգստացեք, ուղղակի սննդային թունավորում էր, որից ոչ մեկս էլ ապահովագրված չենք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Արհեստական շնչառության ապարատ է միացված. 17-ամյա դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին
17-ամյա Սեդան գիտակցության է եկել. դերասանուհու մայրը մանրամասներ է պատմում