Այսօր «Էրեբունի» ԲԿ-ում էր Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը, ով լրագրողների հետ զրույցում ասել է, որ երեկ վիրահատության ենթարկված իր որդուն՝ Արամին միայն միջանցքում է կարողացել տեսնել, հետը չի կարողացել խոսել, սակայն հասցրել է ձեռքը բռնել....
«Հիվանդանոցի միջանցքում տեսել եմ որդուս, բայց չեմ հասցրել խոսել, շատ արագ էին տանում, հազիվ հասցրել եմ ձեռքը բռնել: Արամի տրամադրությունը բարձր էր: Ոչինչ չկարողացավ ասել, միայն ժպտաց»:
Մարինե Մանուկյանը խոստովանել է, որ որպես մայր՝ և՛ հպարտություն է զգում և սրտի՛ ցավ ու հուզմունք ՝ իր որդու և ամուսնու գործողությունների համար:
«Արամը դեռ սովորում է, Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանող է, այս տարի փոխադրվել է երրորդ կուրս... շատ շուտ էր, որ ընտանիք կազմելու մասին մտածեր...Արամը հայրենիքը տեսնում էր որպես ազատ, անկախ և միացյալ՝ ծովից ծով Հայաստան, ինչպես Տիգրան Մեծի ժամանակ էր»,-լրագրողներին ասել է Մարինե Մանուկյանը: