Առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում ակտիվորեն կպահպանվի: Նրա գործունեության ակտիվ գոտիները կլինեն՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիները, Գեղարքունիքը, որտեղ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մյուս շրջաններում՝ Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Արարատյան դաշտում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում տեղումների հավանականությունը մեծ է հատկապես երեկոյան ժամերին: Նշեմ, որ վաղվանից սկսած առաջիկա 5 օրերին, հատկապես մեծ է կարկուտի հավանականությունը: Ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին: Մեր երկիրը գտնվում է արևմտյան սառը օդային հոսանքների ազդեցության գոտում: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Մինչև օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ցածր ջերմային ֆոնը կպահպանվի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ցերեկը օդի առավելգույն ջերմաստիճանը չի գերազանցի +32…+33 աստիճանը: Ջերմաստիճանի զգալի բարձրացում պետք է սպասել օգոստոսի 5-ից: Դեռ ուժեղ շոգեր կլինեն:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Աղբյուրը՝ shamshyan.com