▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպի Գառնի ճանապարհը փակել են ու սպառնում են Երեւանի «ջուրը կտրել»

«Հայկական Ժամանակ» թերթի կայքը գրում է. Գառնեցիներն ու գողթեցիները շուրջ 10 ժամ է՝ շարունակում են փակ պահել Գառնի Երեւան ճանապարհը եւ չեն պատրաստվում այն բացել նույնիսկ գիշերը, եթե չբավարարվի Ազատ գետի մոտ շինարարարությունը դադարեցնելու իրենց պահանջը: 

Գառնեցիները սպառնում են նաև փակել Երեւան եկող ջուրը ու կոչ անում երեւանցիներին՝ միանալ իրենց պահանջին: «Եթե այս ծրագիրն իրականացավ, միանշանակ Երեւանի վրա է ազդելու: Դրա համար կոչ ենք անում՝ թող երեւանցիներն էլ գան, մեզ զորավիգ լինեն: Իսկ եթե մեզ չբավարարեն, մենք կգնանք նաեւ այդ (Երեւան եկող ջրի ճանապարհը փակելու) ճանապարհով»:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախագծված «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» անվանմամբ ծրագրի նպատակը Գառնի համայնքի տարածքում, Ազատ գետից մոտ 28 կիլոմետր երկարության խողովակաշարով ջուրը Քաղցրաշենի պոմպակայանի ավազան տեղափոխելն է, որպեսզի ապահովվի Արարատի մարզի 12 համայնքների հողատարածքների ոռոգումը: Խնդիրն այն է, որ այդ գյուղերում հողատարածքներ ունի նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պնդումներ կան, որ այս ծրագիրը նրա եւ այլ չինովնիկների բիզնեսները զարգացնելուն է ուղղված: Բնապահպաններն ու Գառնիի բնակիչները կարծում են, որ նախագծի իրականացման դեպքում կջրազրկվի Ազատ գետը եւ բնապահպանական աղետի կհանգեցնի Գառնի գյուղն ու հարակից տարածքները: 

զբոսաշրջիկները ոտքով են գնում Գառնի՝ ճանապարհը փակ լինելու պատճառով

լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее