▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեպի արվեստ»՝ Գյումրիում

Մայիս 22-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Դեպի արվեստ» խորագրով սեմինարը, որի նպատակն էր ցույց տալ արվեստի դերը և կարևորությունը հասարակության մեջ:

Սեմինարի մասնակիցներն էին 13-18 տարեկան պատանիներ՝ Գյումրի քաղաքի տարբեր դպրոցներից:

Ըստ կազմակերպիչների հենց այս տարիքից է անհրաժեշտ սերմանել սերը դեպի արվեստ, քանզի արվեստն է, որ հասարակության մեջ բերում է նոր որակ: Սեմինարի բանախոսներն էին գյումրեցի արվեստագետներ՝ Արմեն Տեր-Մկրտչյանը, Հրաչ Վարդանյանը և Կարեն Բարսեղյանը:

«Բոլոր մարդիկ, անկախ մասնագիտությունից, ընդունակ են ընկալել արվեստը:

Այս սեմինարը նախատեսված չէր արվեստագետների համար, այլ հակառակը ՝ նրանց համար, ովքեր կապված չեն արվեստի հետ և նպատակն էր նրանց պարզապես ցույց տալ, որ արվեստին մոտ կարող է լինել յուրաքանչյուր ոք:

Արվեստը մեծ դերակատարություն ունի հասարակության մեջ, քաղաքակրթության զարգացման տեսանկյունից:Չմոռանանք, որ պատմությունը և ավանդույթները, ազգային արժեհամակարգը մեզ հասել են հենց մշակույթի միջոցով», - նշում է սեմինարի բանախոս Հրաչ Վարդանյանը:

Սեմինարի կազմակերպիչն էր Թայմ Փրոդաքշնը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ:

72157666230763554

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее