▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեմք չունեցող մարդն ամուսնացել է

Դալլաս Վինսն ապրում է ԱՄՆ-ում: Ճակատագիրը նրա հանդեպ չափազանց դաժան է գտնվել: Ծանր վնասվածքների հետևանքով նա գրեթե զրկվել է դեմքից: Օրերս այս տղամարդը գտավ իր երջանկությունը: Նա  ոչ միայն բախտակից ընկեր, այլև կյանքի ուղեկից է գտել: Դալլասն ամուսնացել է: Կնոջը նա հանդիպել է հենց այն հիվանդանոցում, որտեղ նրանք երկուսն էլ վերականգնողական բուժում էին անցնում:

Դալլաս Վինսը միակն է Ամերիկայում, որը դեմքի ամբողջ մաշկի փոխպատվաստման վիրահատություն է տարել ու կենդանի մնացել: Վինսի դեմքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր 2008 թվականին տեղի ունեցած դժբախտության հետևանքով: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս նրա դեմքը կպել է շիկացած լարին և այրվել:  Անգամ դեմքի որոշ ոսկորներ էին այրվել, իսկ աչքերի և մաշկի վիճակը նկարագրելն անհնար է: Նվազագույնը, որ կարելի էր սպասել նման վնասվածքների դեպքում, կուրությունն էր: Բայց Դալլասը մինչև վերջ չէր հանձնվում. նա որոշել էր ապրել ու ապաքինվել, ամեն ինչ հանուն դստեր` Սքարլետի: Այսպես` 2011 թվականին Բոստոնի հիվանդանոցում իրականացվեց Դալլասի դեմքի մաշկի ամբողջական փոխպատվաստում: Հիվանդանոցում նա հանդիպեց իր ապագա կնոջը` 29-ամյա Ջեյմիին: Վերջինս ավտովթարի էր ենթարկվել. մեքենան, որի մեջ Ջեյմին էր, ամբողջությամբ այրվել էր, և նա միայն հրաշքով է կարողացել դուրս գալ այրվող մեքենայից: Սակայն միջադեպի հետևանքով նրա մարմնի մաշկի 70 տոկոսն այրվել էր: Երկու միայնակ մարդկանց միջև այս ջերմ հարաբերությունները նրանց ապրելու նոր իմաստ և ուժ են տվել:  Նրանք վստահ են` անցյալ բոլորն էլ ունեն, սակայն ինչ էլ եղած լինի անցյալում, այն չի կարող խանգարել կառուցել ապագան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее