▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե հիմա էլ եկեք մեր սպորտի նախարարի վրա «հռհռանք»

«Ադրբեջանի վրա հռհռում էինք, որ իրենց պարտված մարզիկից հրաժարվեցին, չպատկերացնելով, որ Հայաստանն էլ կարող է իր հաղթած մարզիկների հաղթանակից հրաժարվի: Այսպես է լինում, երբ գիտությունից մինչեւ սպորտ հայտնվում է քոսոտների ձեռքում, ովքեր այնքան են քոսոտացնում երկիրը, որ ի վիճակի էլ չեն լինում արցախցի մարզիկների` մրցումներին մասնակցելու իրավունքը /ի դեպ` ոչ քաղաքական իրավունք/ պաշտպանել, թեկուզեւ Հայաստանի դրոշի ներքո.... Ինչքան պետք է ապաշնորհ ու տգետ լինել, որ չկարողանաս Ադրբեջանի կողմից Արցախին ու ամեն արցախցուն մեկուսացնելու փաստը չօգտագործես հենց Ադրբեջանի դեմ ու հենց այդ հենքի վրա Արցախին միացնես միշազգային կյանքին բոլոր մրցույթներում....»,-գրել է Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի այն հայտարարությանը, թե  Լվովի ԵԱ-ին մասնակցած կունգ ֆուի մարզիկները ՀՀ-ն ներկայացնելու իրավունք չունեին: 

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ուկրաինայի Լվով քաղաքում հայ մարզիկների և ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք էր եղել: 

«Նախ այդ ֆեդերացիան, որը գործում է ՀՀ-ում, գրանցված չի միջազգային ֆեդերացիայում, և երկրորդը՝ մենք բնականաբար տեղյակ ենք` ինչ է կատարվել Ուկրաինայում և աշխատել ենք մեր քաղաքացիների կողքին լինել: Բայց ճանաչման խնդիր կա այդ ֆեդերացիայի հետ, պետք է ամեն ինչ հստակեցվի:Մենք արդարադատության նախարարության հետ նախագիծ ենք մշակում, որ ՀՀ-ում գործող բոլոր ֆեդերացիաները լիցենզավորվեն, որ նման դեպքերից խուսափեն», -ասել է Գաբրիել Ղազարյանը, ով հարցին՝ եթե այդ ֆեդերացիան լիցենզավորված լիներ, նույն միջադեպի արդյունքում ինչի՞ կարող էինք հասնել՝ նախարարը պատասխանել է. «Յուրաքանչյուր թիմ, որը գնում է արտերկիր, ներկայացնում է ՀՀ-ն: Մենք չենք կարող թույլ տալ, որ ով ուզենա գնա և պետության անունից հանդես գա, դա ճիշտ չի: Դա արդեն կարգավորվելու է»:

Իսկ ՊանԱրմենիան.net-ի այն հարցին՝ այսինքն, անօրինակա՞ն է այդ թիմն Ուկրաինայում ներկայացրել Հայաստանը՝ նախարարը պատասխանել է՝ այո, «գնացել են՝ որպես հասարակական կազմակերպություն, որի մասին մենք տեղյակ չենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее