▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դե ծափ տվեք»

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ծափ տվեք Նիկոլի խաղաղության օրակարգին հավատացողներ:
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է. Իլհամ Ալիև»։

***

Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Սա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, բայց մենք չենք կարող խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, քանի որ նրանց Սահմանադրությունում տարածքային պահանջներ կան»,- ասել է նա։

***

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ ՄԽ-ն միջնորդական առաքելություն էր իրականացնում ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով և այժմ դրա կարիքը չկա․ «Այն դե ֆակտո չի գործում, պետք է վերացնել նաև դե յուրե»,- նշել է նա։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ալիևը Հայաստանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ն լուծարելու նպատակով, ինչպես նաև փոխել Սահմանադրությունը՝ այս պահանջները համարելով խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման:
Նման բան պահանջելու հնարավորություն Ալիևին ընձեռել է հենց Փաշինյանն՝ առավելագույս նպաստելով այն վտանգավոր ստատուս-քվոյին, երբ բանակցություններում միջնորդներ չկան:
Կապիտուլյացիայի կանոնը հենց սա էլ հուշում է, որ դու պետք է կատարես հակառակորդի բոլոր պայմանները, եթե նույնիսկ դրա դիմաց չես ստացել խաղաղության պայմանագիր կամ խաղաղության մինիմալ երաշխիքներ:
Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունը, նախապատերազմյանի օրինակով, պակաս արկածախնդիր չի եղել ու մենք քաղում ենք դրա հետևանքները»։

***

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է. «Սա անչափ վտանգավոր պահանջ է Հայաստանի համար: Ալիևն էս քայլով փորձում է ազատվել Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ իր գործած հանցագործությունների պատասխանատվությունից:
Մինսկի խումբը միակ կառույցն է, որը կարող է որևէ կերպ իրավական ճանապարհով զսպել Ալիևի ախորժակը: Հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունները հասկանում են Ալիևի հեռահար պլանը ու նման նախաձեռնությամբ հանդես չեն գա նույնիսկ պատերազմի սպառնալիքի տակ: Բայց եթե հանկարծ պարզվի, որ քաղաքական որոշում կա գնալ այդ ճանապարհով, ապա դա կնշանակի, որ Փաշինյանը որոշել է Հայաստանը նվիրել Ալիևին: Ոչ մի դեպքում պետք է թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները նման նախաձեռնությամբ հանդես գան: Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее