Այս գիշեր Դավթաշենում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհը պատմաբան, սփյուռքի հայկական գաղթօջախների պատմությամբ զբաղվող երիտասարդ մասնագետ, 30-ամյա Կարո Ժամհարյանն է:
Այս մասին գրում է «Արևելքը», ցավով հիշեցնելով, որ նրան փողոցում կանգնած հարվածել է մեքենան, որից հետո հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կարոն միաժամանակ ծայառում էր ՀՀ ոստիկանության N 1031 զորամասում՝ որպես նվագախմբի երաժիշտ:
Կարո Ժամհարյանը մասնագիտական հոդվածներով հանդես էր գալիս Հայաստանի և սփյուռքի մամուլում: