Երեկ կայացել է Գերմանիայի մանկական «Ձայնը» նախագծի եզրափակիչ փուլը, որտեղ արդեն ընտրությունը հեռուստադիտողներինն էր։ Դավիթ Նիկալայանը կատարել է Նինա Սիմոնի Feel Good երգը Մայքլ Բուբլեի տարբերակով։
Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում, սակայն, Դավիթը զիջել է դիրքերը։ Նախագծի հաղթող է ճանաչվել Միմի և Ժոզեֆին դուետը։