Armtimes.com-ը գրում է.
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի անշարժ եւ շարժական գույք ոչ գնել է, ոչ էլ օտարել է:
Տարվա սկզբի դրությամբ նա ունեցել է 20 հազար ԱՄՆ դոլար եւ 6.5 միլիոն դրամ, որը տարվա վերջում դարձել է 20 հազար դոլար եւ 8.5 միլիոն դրամ: Դավիթ Հարությունյանը նախորդ տարի եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձից, որը կազմել է 7.7 միլիոն դրամ:
Հարությունյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա բազմաբնակարան շենքում 6 հատ բնակարան ունի, մեկ առանձնատուն, մեկ ամառանոց, մեկ հողամաս, մետաղադրամների եւ գեղանկարների հավաքածու:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում