▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով փաստաբան է ձերբակալվել

news.am-ը գրում է. Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով այսօր` հոկտեմբերի 28-ին ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը:

Մեր տեղեկություններով՝ նա կասկածվում է Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ:

Մեզ հաջողվեց պարզել, որ Զաքարյանի շահերը ամենայն հավանականությամբ պաշտպանելու է Լյուդվիգ Ավետիսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այժմ Հատուկ քննչական ծառայությունում է, սպասում է, որ իրեն ներգրավվեն որպես պաշտպան:

Նշենք, որ Զաքարյանը քաղաքացիական գործերով փաստաբան է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее