Արդեն տեղեկացրել ենք, որ «Բանդայի գործով» դատաքննության այսօրվա դատական նիստի ժամանակ անբաստանյալներից մեկը փորձել է ինքն իրեն վնասել:
armnewstv.am-ը մանրամասներ է ներկայացրել արտակարգ պատահարից ու գրել, որ դահլիճ երկուսում դատական նիստը սկսվել ու ավարտվել է, երբ դատավորը չէր հասցրել իր աթոռին նստել: Այս ամենն սկսվել է այն ժամանակ, երբ դատավորը հորդորել է նստել ներկաներին: Դավիթ Գալստյանը չի նստել ու կանգնած ինքնավնասման փորձ է արել:
Մի քանի ակնթարթում երիտասարդները հասցրել են կտրող գործիքով հետքեր թողնել որովայնի, ձեռքի ու պարանոցի հատվածում: Այնուհետև սկսվել է բախումը: Ոստիկաններն ու ամբաստանյալները քաշքել են միմյանց:
Այլ մանրամասներ`armnewstv.am-ի տեսանյութում: