▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասախոսն ուսանողներին ուշագրավ տեղեկություննե՞ր է պատմում Նաիրի Հունանյանի մասին

Զարմանալի է, բայց այսօր շատ ուշագրավ տեղեկություններ իմացա Նաիրի Հունանյանի մասին։

ԱԺ ներխուժած խմբի պարագլուխ ոճրագործը ժամանակին՝ 1988-ի Ղարաբաղյան շարժման ամենակարկառուն ու ակտիվ երիտասարդներից է, ով միայնակ կարողացել է ԵՊՀ ուսանողությանը, ՀՀ երիտասարդությանը ոտքի կանգնեցնել տանել "Ազատության Հրապարակ", տարածել շարժման գաղափարները, գաղափարախոսությունը։

Ավելին՝ Նաիրի Հունանյանը, երբ փորձում էր կոչեր հնչեցնել ԵՊՀ-ի տարածքում, մասնավորապես իրավաբանական ֆակուլտետի ուսանողները դեմ էին ու չէին լսում նրան, չէին ուզում իմանալ շարժման մասին որևէ բան։Նաիրին բոլորին «իրենց տեղն» էր ցույց տալիս ու չէր ընդունում էն ուսանողին, երիտասարդին, ով չէր միանում անկախության համար մղվող ազգային զարթոնքն ավետող շարժմանը։

Նաիրի Հունանյանը ժամանակին ամենապայծառ ու լուսավոր երիտասարդն է եղել, նրանից գոհ են եղել իր դասախոսները, ավագ սերնդի շատ հայտնի ներկայացուցիչներ։

Հ.Գ. Այսքանից հետո, ուղղակի ապշում եմ, ինչպես կարող էր նման մարդը, նման մտածողության, պետական մոտեցում ունեցող երիտասարդը մտնել ՀՀ խորհրդարան ու գնդակահարեր երկրի վարչապետին, ԱԺ նախագահին, մի քանի պատգամավորներ։

Հ.Գ. Այս ամենն իմացել եմ ԵՊՀ մի դասախոսից, ով եղել է Նաիրի Հունանյանի դասախոսը, որի անունը հարգելի պատճառներով, իմ և իր ցանկությամբ չեմ հրապարակում։Հրաշալի մի մարդ էր, երկար զրույցի բռվեցի նրա հետ...

 

Սմբատ Ղահրամանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее