▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասախոսի ամուսնու սպանության մեջ կասկածվողները ներկայացել են ոստիկանություն

58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանն այսօր՝ հունիսի 12-ի գիշերը, ներկայացել են ոստիկանություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23:45-ին, Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի ու անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր: Հավելենք, որ Եղիշե Խաչատրյանը հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնինն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее