▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն. The Laboratory և Արյունաբանական կենտրոն

Հունիսի 20-ին ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայում Արյունաբանական կենտրոնը և The Laboratory-ն ներկայացնում են բացօթյա համերգ` նվիրված Արյան դոնորների միջազգային օրվան: Համերգին իրենց մասնակցությունը կունենան հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները, այդ թվում՝


1. Հասմիկ Կարապետյան
2. Էրիկ Կարապետյան
3. Արամ Mp3
4. DJ SERJO
5. Նիկ Էգիբյան
6. Misho
7. Աիդա Արամի
8. Մարինե Հակոբյան
9. R.P.
10. Նարինե Դովլաթյան
11. Աիդին Դաուդի
12. DJ Lazzaro
13. Ալին Գոյան
14. DJ Vakcina 
15. Սոնե Սիլվեր
16. Սյուզի Մելիքյան
17. DJ Leon Gris
18. Arni Rock 
19. Ֆելիկս Խաչաչատրյան
20. Սուրեն Առուստամյան
21. EVA (E.V.A. RockBand )
22. M-Dance studio

23. Juice

24. Կարեն Օհանյան

25. Ռոլանդ Գասպարյան

26. Լոլիկ Բոլիկ

27. BeaTmAn

28. Arevo

29.Աննա Սարգսյան և Smile պարային խումբ

30. Չաչ

և այլոք:

Ծրագիրն, իհարկե, ժամանցային է, բայց կրում է տեղեկատվական բնույթ և ուղղված է արյան դոնորության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:
Մեր գործընկեր ռադիոՎԱՆ-ի եթերում հնարավոր կլինի ուղիղ միացմամբ ունկնդրել այս համերգը: Ծրագրի մեջ ներառված են խնդրի հետ կապված լիարժեք ինֆորմացիայի ներկայացում, որը կիրականացնեն պրոֆեսիոնալ հաղորդավարներ ԵգորԳլումովը, Ժակը, Լուլուն և Սիման: 
Խնդրի բարձրաձայնումը կարևոր է մեր երկրի համար, հատկապես երիտասարդության շրջանում ճիշտ մոտեցում ձևավորելու նպատակով, այդ իսկ պատճառով նման միջոցառումները կարևոր ու անհրաժեշտ են:

Տեղեկացնենք, որ արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում մոտ 500 երեխաների, բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: 
Այս համերգի գլխավոր աջակիցն է Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլս ընկերությունը, գործընկերներն են հանդիսանում ՌադիոՎԱՆ-ը, «Պարադիզ» տպագրատունը, «Individum» Casting-ը, Հայկական արյունաբանական ասոցիացիան: Ինֆորմացիոն աջակցություն են ցուցաբերել ՎիվաՍել ՄՏՍ-ը, Doctors.am առողջապահության և բժշկության հայկական պորտալը, news.am, asekose.am և bravo.am լրատվական կայքերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее