«Փաստինֆո»-ն գրում է.
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը, ում կյանքը չկարողացան փրկել բժիշկները, հիվանդանոց էր գնացել անձամբ:
Երիտասարդը դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի հետ հանդիպման էր գնացել` վերջինիս առաջարկով, իսկ զրույցին ներկա է եղել նաեւ ընկերը: Զրույցի առարկան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, եղել է գործատուի կողմից իր պարտավորությունները չկատարելը:
Կայքի տեղեկություններով` տղայի ընկները նրանց մի կերպ փորձել է բաժանել եւ դուրս են եկել դպրոցից. երիտասարդի գիտակցությունն այդ պահին դեռ տեղին է եղել եւ նա անձամբ է զանգել հոր հետ խոսել, ասել, որ դանակահարվել է եւ նկարագրել վնասվածքների բնույթը, ով խորհուդ է տվել անմիջապես գնալ հիվանդանոց: 22-ամյա Լեւոնն իր ավտոմեքենայով գնացել է բժշկական կենտրոն, որտեղ սակայն պարզվել է, որ վնասվածքն անհամեմատ լուրջ է. վնասվել էր տղայի սիրտն ու թոքը:
Առավել մանրամասն` սկզբնաաղբյուր կայքում