▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարված 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Հունիսի 25-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 39-ամյա Արմեն Մ-ն, 33-ամյա Տարոն Մ-ն և 32-ամյա Էրիկ Ա-ն։ Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее