▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան մարտերի ժամանակ գլխատվել է նաև հայկական բանակի եզդի զինծառայող

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը անդրադարձ են կատարել Իրաքի եզդիական Էզիդխանի պաշտպանության ուժերը: Այս մասին իրենք հրապարակում ենք կատարել զինուժի ֆեյսբուքյան պաշտոնական էջում.

«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: Դաժան մարտերի ժամանակ գլխատվել է նաև հայկական բանակի եզդի զինծառայող: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին, հայաստանաբնակ եզդի քույրերին և եղբայրներին»,-ասվում է հրապարակման մեջ:

Հրապարակմանը կից դրվել է նաև ՀՀ Ազգային դրոշի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Էզիդխանի պաշտպանության ուժերը կազմավորվել է 2014 թվականի եզդիների ցեղասպանությունից հետո և Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից ճանաչվում է, որպես եզդիական պաշտոնական զինված ուժեր:

ԷՊՈՒ-ի հրամանատարն է Հեյդար Շաշոն, ով անցյալ տարի այցելել էր Հայաստան:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության մամուլի կենտրոն

Լուսանկարում` Հեյդար Շաշոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее