▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ նախկին պետին արգելվել է երկրից դուրս գալ

Orer.am-ը գրում է.

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ օրերս ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի երեխաները ցանկացել են Երևան-Փարիզ չվերթով Հայաստանից մեկնել Ֆրանսիա, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես նրա թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին:

Orer.am-ի հավաստի տեղեկություններով՝ վեճի հիմնական պատճառը ոչ թե նրա երեխաների երկրից մեկնելու հարցն է եղել, այլ այն, որ իրականում թույլ չի տրվել, որ Միհրան Պողոսյանը երկրից մեկնի, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ: Ինչ վերաբերում է նրա երեխաներին, ապա նրանց հետ կապված խնդիր ընդհանրապես չի եղել: Ամենայն հավանականությամբ, Մ. Պողոսյանն այդկերպ փորձել է խուսափել հրաժարականից, սակայն քանի որ վիճակն ավելի լուրջ է, քան կարելի էր պատկերացնել, այդ իսկ պատճառով էլ նրան արգելել են երկրից հեռանալ Ֆրանսիա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее