▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձվի դիետա. 10 կգ` 7 օրում


Ձվի դիետան կօգնի Ձեզ հրաժարվել ավելորդ 10 կիլոգրամներից, բայց ընթացքում ստիպված չեք լինի քաղցած մնալ, վիտամինների կորուստ ունենալ: Ձուն հագեցածության զգացում է առաջացնում և դրա հետ մեկտեղ լավացնում է նյութափոխանակությունը: Ձվի դիետան տևում է մեկ շաբաթ:

Երկուշաբթի

Նախաճաշ. 1թուրինջ, 2 խաշած ձու, 1բաժակ կանաչ թեյ:

Ճաշ. 1նարինջ, 1 խաշած ձու, հավի ֆիլե խաշած, աղով:

Ընթրիք. Եփած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ կեֆիր:

Երեքշաբթի

Նախաճաշ. 2 եփած ձու, 1 բաժակ ցիտրուսային հյութ:

Ճաշ. 2 նարինջ, եփած կամ շոգեխաշած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ ջուր:

Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:

Չորեքշաբթի

Նախաճաշ. 1 բաժակ ջուր 1թեյի գդալ կիտրոնի հյութով, 1 խաշած ձու:

Ճաշ. Խաշած միս 200 գր, 1թուրինջ:

Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:

Հինգշաբթի

Նախաճաշ. Ձվածեղ 3 ձվից, աղով և կանաչիով:

Ճաշ. Հազարի տերևներ, խաշած կամ շոգեխաշած հավի ազդրամիս առանց կաշվի, 150գր

Ընթրիք. 2 թուրինջ, 1 խաշած ձու, 1բաժակ ջուր:

Ուրբաթ

Նախաճաշ. Աղցան 1 խաշած գազար, 2 խաշած ձու, 1 ճ. գդալ անյուղ թթվասեր, կանաչի:

Ճաշ. 2 թարմ գազար, 1բաժակ նարնջի հյութ:

Ընթրիք. Ծովաձուկ, 1 եփած ձու, 1բաժակ հանքային ջուր

Շաբաթ

Նախաճաշ. անյուղ կաթնաշոռ 150 գր, 1բաժակ ցիտրուսային հյութ:

Ճաշ. 2 թուրինջ, 2 խաշած ձու:

Ընթրիք. Միայն հանքային ջուրէ առանց սահմանափակման

Կիրակի

Նախաճաշ. ½ միջին թուրինջ, 2 եփած ձու:

Ճաշ. Եփած միս 200 գ, 1 նարինջ:

Ընթրիք. Միայն հանքային ջուր:

Որպեսզի ձվի դիետան արդյունավետ լինի, հետևեք այս խորհուրդներին.

Խմեք միայն ալկալային հանքային ջուր:

Այս դիետան ներառում է միայն անյուղ կաթնամթերք:

Դիետայի վերջին օրերն անցկացնում են առանց ընթրիքի:

Դիետային ճիշտ հետևելու դեպքում արդյունքները հաստատ կգոհացնեն ձեզ: Մի խախտեք ոչ մի կետ:

Եթե շատ քաղցած եք, կարելի է ուտել 1-2 հում ձու:

Դիետայի ընթացքում պետք է ինչքան հնարավոր է շատ ջուր խմել:

Խորհուրդ է տրվում միաժամանակ զբաղվել նաև սպորտով: Այն կմեծացնի դիետայի արդյունավետությունը:

Թույլատրվում է օգտագործել նաև վիտամինային համալիրներ:


Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее