▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Cross Marketing-ի հիանալի օրինակ հայաստանյան շուկայում

Վիվառոն ընկերությունը միշտ աչքի է ընկել ոչ միայն իր առաջարկվող ծառայությունների բազմազանությամբ, այլև հիանալի կերպով դրանք իր սպառողին մտուցելու ունակությամբ։

Օրերս Վիվառոն նկարահանել է կոմերցիոն գովազդային հոլովակ, որը ամբողջությամբ բնութագրում է Cross Marketing-ի էությունը։

Հոլովակը պատրաստվել է “Պլյուս-Մինուս” ներկայացման գովազդի հիման վրա, որտեղ նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանը (Մկո) և Հովհաննես Ազոյանը (Հովո)։ Կազմակերպությունը, դրսևորելով հիանալի մարքետինգային հմտություն, կարողացել է սահուն կերպով անցում կատարել մեկ հոլովակից մյուսը։

Գովազդում ներկայացվում է Վիվառոյի նոր Sportsbook հավելվածը, որը աշխատում է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հովոն և Մկոն “պլյուս” անելով թվարկում են հավելվածի դրական կողմերը՝ զուգահեռներ անցկացնելով իրենց ներկայացման հետ։ Հումորային հոլովակում Հովոն և Մկոն կրկին փայլում են իրենց դերասանական խաղով։

Նշենք, որ մեր օրերում նույնիսկ աշխարհի առաջատար բրենդներից շատերին չի հաջողվում կատարել Cross Marketing-ի այսպիսի որակյալ կիրառում։ Սա Վիվառոյի հետևողական աշխատանքի արդյունք է, ավելի բարձր մակարդակի հասնելու վկայություն։ Իզուր չէ, որ ընկերությունը շարունակում է գլխավորել լավագույնների ցանկը։

Հիշեցնենք, որ Վիվառո ընկերությունը Պլյուս – Մինուս ներկայացման գլխավոր հովանավորն է:

Իսկ հոլովակը դիտեք ստորև։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее