«Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղարաբաղի իշխանությունը մի բան հստակ պետք է գիտակցի, որ ստեղծված իրավիճակը նաեւ իր համար գործոն դառնալու շանս է։ Բակո Սահակյանին մինչեւ հիմա դա չի հաջողվել, փորձ էլ չի արել, բայց իրավիճակը խաղի կանոնները փոխել է։ Չպետք է մոռանալ, որ հայությունն արդեն երրորդ տասնամյակն է իր արյունատար անոթները միացրել եւ սնում է Ղարաբաղին։ Հայություն ասելով նկատի ունեմ ղարաբաղցիներին, հայաստանցիներին եւ սփյուռքին։ Ղարաբաղի հարցը ոչ միայն ղարաբաղցիներինն ու հայաստանցիներինն է այլ ողջ հայությանը։ Տարիներ շարունակ բոլորը՝ ղարաբաղցիները, հայաստանցիները, սփյուռքահայերը ինչ որ բան զոհաբերել են հանուն Ղարաբաղի։ Եւ այսօր այդ բոլոր կողմերը նաեւ պատասխանատու են ցանկացած որոշման համար։ Եւ որեւէ մեկը չի կարող որեւէ տեսակի սակարկության գնալ առանց հաշվի առնելու այս երեք կողմերին»։
Չպետք է մոռանալ, որ հայությունն արդեն 30 տարի իր արյունատար անոթները միացրել և սնում է Ղարաբաղին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet